ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասին: Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել ՔԶԱԿ-ի շրջանակում առկա համագործակցության հարցերին։
Միրզոյանy շեշտել է, որ Հայաստանի համար կազմակերպության աշխատանքը և այդ գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունեն՝ հատկապես մանդատի իրականացման համատեքստում՝ միջազգային գործնական համագործակցության ու կուտակված փորձի կիրառման ճանապարհով։
Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը նաև կարծիքներ են փոխանակել համաշխարհային քաղաքականության արագ փոփոխվող իրավիճակում շարունակվող ու նոր մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Քննարկման նյութ է դարձել նաև արհեստական բանականության կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։






