AM
19 Սեպտեմբեր 2025 - 06:55 AMT

«Պատիվ ունեմի» անդամները հանդիպել են Բագրատյանի, այլ քաղգործիչների հետ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայկ Մամիջյանը։

Քննարկումն անցկացվել է խորհրդարանական լսումներին ընդառաջ։

«Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախաձեռնություն ներկայացնել և այդ նպատակով կազմակերպել հանդիպումներ։