«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գևորգյանը, ով ԱԺ պատվիրակության անդամ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հոկտեմբերի 8-11-ը գործուղվելու է Թուրքիայի Հանրապետություն՝ Գազիանթեփ քաղաք։ Ազգային ժողովի նախագահը ստորագրել է համապատասխան կարգադրությունը։
Այցի նպատակը ԵԽԽՎ հանուն առողջ շրջակա միջավայրի խորհրդարանականների ցանցի հերթական նիստին, ինչպես նաև սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերով հանձնաժողովի կազմում գործող Եվրոպայի մրցանակաբաշխության ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունն է։






