AM
19 Սեպտեմբեր 2025 - 08:18 AMT

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Իսպանիա և Անդորրա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնելու է Իսպանիայի Թագավորություն և Անդորրայի Իշխանապետություն։

ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության համաձայն, այցի շրջանակում սեպտեմբերի 22-25-ը պատվիրակությունն այցելելու է Մադրիդ, սեպտեմբերի 25-27-ը՝ Անդորրա Լա Վելլա, իսկ սեպտեմբերի 27-28-ը՝ Բարսելոնա։

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան–Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Էմմա Պալյանը։