AM
8 June 2009 - 16:53 AMT

Գտնվել են Ագաթա Քրիստիի չհրատարակված պատմվածքները

Ագաթա Քրիստիին պատկանող Greenway House առանձնատանը բրիտանացի հետազոտող Ջոն Կարրանը սեւագրերում գտել է Հերքյուլ Պուարոյի մասին պատմվածքների ուրվագրերը:

Նախկինում անհայտ առաջին պատմվածքը կոչվում է «Շան գնդակի գաղտնիքը», երկրորդը` «Ցերբերի սանձահարումը»:

Կարրանի կողմից գտնված պատմվածքները նրա խմբագրությամբ հրատարակվելու են 2009-ի սեպտեմբերին: Գիրքը, որը թողարկում է HarperCollins հրատարակչությունը, որոշել են անվանել «Ագաթա Քրիստիի գաղտնի նոթատետրերը. 50 տարվա գաղտնիք պատրաստման գործընթացում», հաղորդում է The Gardian-ը: