AM
19 Սեպտեմբեր 2025 - 12:55 AMT

Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Էդգար Հունանյանը ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: ՀՀ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդգար Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Էդգար Հունանյանը այս պաշտոնում նշանակվել է 2024 թվականի հուլիսին։