Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, տեղեկացնում է Radar Armenia-ն։
«Քաղաքապետարանի դիրքորոշումն է, որ այդ նկարազարդումները պետք է մաքրվեն»,- նշել է նա։
Oրերս նկարազարդել էինԵրևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը, ինչը համացանցում մեծ դժգոհության տեղիք էր տվել։ Նկարազարդումն, ի տարբերություն մյուս շենքերի, արվել է տուֆի վրա։






