Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել այդ երկրի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։
Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։






