ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների ներկայացրած միջնորդությունը։
Այդ համաձայնությամբ, Լ.Գ.-ն՝ մի խումբ անձանց հետ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը, հանձնվել է Գերմանիայի իրավասու կառույցներին, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Աննա Վարդապետյանը բավարարել է նաև Լիտվայի իրավասու մարմինների ներկայացրած միջնորդությունը։ Դրա հիման վրա, ապօրինի միգրացիա կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Հ.Օ.-ն հանձնվել է Լիտվայի իրավասու կառույցներին։






