AM
19 Սեպտեմբեր 2025 - 14:33 AMT

Փոխվարչապետ․ Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգը Բրյուսելում կարժանանա ՀՀ–ԵՄ խորհրդի հավանությանը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները ձեռք են բերել նոր խորություն և որակ՝ ընդգրկելով նաև քաղաքական ու անվտանգության երկխոսություն։ Այդ մասին հայտարարել է

«Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Մհեր Գրիգորյանը հավելել է, որ շարունակվելու են հետևողական քայլեր՝ ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործմանը։ Նա կարևորել է ԵՄ-ի առաջատար փորձի տեղայնացումը՝ որպես բարեփոխումների գործընթացի առանցքային բաղադրիչ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը: ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին»,- ասել է նա։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։