AM
20 Սեպտեմբեր 2025 - 10:59 AMT

Փաշինյան. Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընթացքում լրագրողների հետ ունեցած զրույցում՝ արձագանքելով հարցմանը, որի տվյալները վկայում են իր առաջնորդած ուժի ցածր վարկանիշի մասին, ասել է, որ ավատեսությամբ է տրամադրված 2026թ. ընտրություններից առաջ, հայտնում է «Ազատությունը»։

«2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ սոցիալական հարցումները նույնքան տխուր էին, և բարեբախտաբար իրականությունը շատ ավելի ուրախ է: Մեր թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ, բազմաթիվ վարչապետի թեկնածուներից կան, իմ գնահատմամբ, 5-6 ֆավորիտներ», – ասել է նա:

Վարչապետը, սակայն, այս պահին չի հրապարակել որևէ անուն։

Ազգային Ժողովի ընտրությունները կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին: