Երևանում սեպտեմբերի 22-ից մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն հետիոտնի կանչով աշխատող լուսացույցներով։ Այդ մասին հայտնել են քաղաքապետարանից, տեղեկացնում է Արմենպրեսը։
Այդ ռեժիմով շահագործման կհանձնվեն լուսացույցները հետևյալ վայրերում՝
- Անդրանիկի փողոց՝ հ.75/10 և 39/10 հասցեների հարևանությամբ գտնվող ճանապարհահատվածում,
- Պարույր Սևակի փողոց՝ հ.8 և 8/2 շենքերի միջև ընկած տարածքում,
- Հալաբյան փողոց՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքի մոտակայքում,
- Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեի դիմաց՝ Հայ-Չինական դպրոցի հարևանությամբ,
- Տիգրան Պետրոսյան փողոց՝ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 47/2 հասցեին կից ճանապարհահատվածում, ինչպես նաև Դավիթ Բեկի 106/5 հասցեի մոտ,
- Հրաչյա Թամրազյան-Ռիգայի փողոցների խաչմերուկում,
- Այվազովսկու փողոց-Նոր Արեշի 39-րդ փողոցների հատման կետում,
- Խաչիկ Դաշտենց-Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկում,
- Խուդյակովի փողոց-Ավանի 6-րդ փողոցների հատման հատվածում։






