Սեպտեմբերի 20-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում անցկացվել են վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրություններ։ Կուսակցությունը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ վարչության նախագահի պաշտոնում ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով։
Վարչության նոր կազմից դուրս են մնացել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Վարչության կազմում ընդգրկվել են հետևյալ 20 անդամները.
- Փաշինյան Նիկոլ Վովայի – 826
- Պապոյան Գևորգ Հարությունի – 707
- Ալեքսանյան Վահագն Հովիկի – 688
- Պապիկյան Սուրեն Ռաֆիկի – 665
- Կոնջորյան Հայկ Արսենի – 648
- Հարությունյան Արայիկ Էդուարդի – 625
- Ռուբինյան Ռուբեն Կարապետի – 606
- Թորոսյան Արսեն Գևորգի – 596
- Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի – 567
- Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի – 562
- Սիմոնյան Ալեն Ռոբերտի – 527
- Ղազարյան Ալխաս Աղաբեկի – 513
- Ջուլհակյան Արուսյակ Թովմասի – 439
- Գաբրիելյան Վիլեն Կարենի – 435
- Հակոբյան Հասմիկ Արմենի – 434
- Սանոսյան Գնել Հենզելի – 432
- Ավինյան Տիգրան Արմենի – 422
- Խաչատրյան Արմեն Էդմոնդի – 420
- Բաղդասարյան Նազելի Հրաչի – 416
- Մանավազյան Արուսյակ Լևոնի – 405
Վերահսկող հանձնաժողովի կազմում ընտրվել են՝ Լևոնյան Լևոն Գագիկի – 585, Մանուկյան Վազգեն Համազասպի – 432, Խաչատրյան Միքայել Արմենի – 417, Վարդանյան Արաքսյա Պողոսի – 396, Կոտոլյան Արմեն Աշոտի – 338, Հարությունյան Քնարիկ Համլետի – 329, Սինորյան Նատալի Արամի – 309։
Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար սահմանված է եղել քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկից հետո 24 ժամ։ Սահմանված ժամկետում բողոքարկման դիմումներ չեն ստացվել։






