AM
22 Սեպտեմբեր 2025 - 09:43 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-ի և 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 23-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ։

Երևանում՝ սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։