Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու՝ ընդգծելով, որ այս հարցով տեղեկատվությունը պետք է տրամադրի համապատասխան մարմինը։
«ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»,–ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։
Այցի արդյունավետության մասին հարցին, ինչպես նաև այն մասին՝ արդյոք ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ գերիների վերադարձի վերաբերյալ լրագրողների հարցին Գրիգորյանը պատասխանել է. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։
Երբ հարց է հնչել՝ նախատեսո՞ւմ է արդյոք ԱԽ քարտուղարը նույնպես այցելել Բաքու, Արմեն Գրիգորյանն արձագանքել է․ «Որևէ այդպիսի քննարկում չկա»։
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը գտնվել է Բաքվում՝ մասնակցելով միջազգային ֆորումի։






