AM
22 Սեպտեմբեր 2025 - 10:42 AMT

Քոչարյան․ Սիմոնյանը շարունակում է զբաղվել գերիների և անհետ կորածների հարցով, ինչպես իր նախորդը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել գերիների և անհետ կորածների հարցերով։

Քոչարյանն ընդգծել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանը, լինելով գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, միշտ հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի հետ, հայտնում է Aysor.am-ը։

«Իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիներին և անհետ կորածներին։ Քանի որ տվյալ կառույցի ղեկավարն Անդրանիկ Սիմոնյանն է, ինքը շարունակելու է այդ աշխատանքը, որովհետև այդ աշխատանքն արդեն կառավարության որոշումով ընդունված է, և միջգերատեսչական հանձնաժողովը գործում է»,–ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու՝ ընդգծելով, որ այս հարցով տեղեկատվությունը պետք է տրամադրի համապատասխան մարմինը։ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը գտնվել է Բաքվում՝ մասնակցելով միջազգային ֆորումի։