Սեպտեմբերի 22-24-ը ներառյալ, ամեն գիշեր՝ ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն, Դիլիջանի թունելով երթևեկությունը կդադարեցվի, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Սահմանափակումը պայմանավորված է գծանշման աշխատանքների իրականացմամբ։
Թունելի փակման ընթացքում մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները երթևեկությունը կարող են իրականացնել Սեմյոնովկա բնակավայրով։ Սակայն 7 տոննայից ավել զանգված ունեցող և կցորդով ծանր տրանսպորտային միջոցների համար նշված շրջանցիկ ճանապարհը փակ կմնա ամբողջությամբ։






