AM
22 Սեպտեմբեր 2025 - 12:41 AMT

Ջուլհակյան․ Տեր-Պետրոսյանն ատում է խաղաղությունը, քանի որ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակմանը, որով վերջինս կոշտ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Առաջին նախագահի վերջին մաղձաժայթքման մասին միայն մի բան կա ասելու: Նա ատում է խաղաղությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ Փաշինյանն է բերել այն»,–գրել է պատգամավորը։

Տեր–Պետրոսյանը գրել էր, որ «Փաշինյանն ատում է անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն»։

Տեր–Պետրոսյանը նաև գրել է, որ «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին», որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։