Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիդ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանություններն են խափանել թիմի մշակած ծրագրերից մի քանիսը։
«Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։
Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,-գրել է նա։
Գլխավոր դատախազությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Քրեական վարույթի շրջանակում՝ դատախազը 2025 թվականի օգոստոսի 15-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։
ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերություը ներկայում լուծարման փուլում է։ 2024-ի մարտի 20-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որր շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել, ծրագիրը ձախողվել է։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր 4․8 մլրդ դրամ։






