AM
23 Սեպտեմբեր 2025 - 06:13 AMT

Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ ԳՎ քննարկումներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։