Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջինիս հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանիքներ են պետք։
Նա նշել է, որ ինքը պատրաստ է բանավիճել վարչապետի հետ։
«Համազգային բեմում արյունարբու ծաղրածուությամբ չբավարարված և համաշխարհային dance floor -ում գեոպոլիտիկ հեշտապարի առաջնության վարպետը կրկին խոսում է երեք նախագահների հետ բանավեճի՝ իր հիվանդագին ֆանտազիայի մասին։
Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես։
Նույնիսկ ինձ չարժես։
Անգամ բանավեճի ընդդիմախոսության համար դրական արժանիքներ են պետք։ Իսկ քո միակ և ունիկալ «արժանիքը» բացարձակ անբարոյականությունն է։
Քեզ կարող են օգտագործել Թրամպը, Պուտինը, Էրդողանն ու Մակրոնը: Դու «свой» ես «среди чужих» եւ «чужой – среди своих»։
Բայց նույնիսկ հասարակ ու նորմալ հայ մարդու համար այսքանից հետո ամոթ է քեզ հետ լուսանկար ունենալը, ուր մնաց՝ բանավիճելը։
Բայց ես, որպես դատական բժիշկ, զզվող չեմ։
Ու 10-րդ անգամ կկրկնեմ առաջարկս՝ արի հետս բանավեճի, ուղիղ եթերում, հավասար պայմաններով եւ առանց ոչնորմատիվ լեքսիկայի՝ խոստանում եմ»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։
«Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,–գրել է նա։






