AM
23 Սեպտեմբեր 2025 - 07:49 AMT

Ավինյանը՝ Կալաձեին․ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Նա նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն բնագավառները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով երկու քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Երևանի քաղաքապետը նկատել է, որ երկու ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունը վերածվել են նաև արդյունավետ համագործակցության երկու մայրաքաղաքների միջև, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Այցի ընթացքում Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձի