Մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 23-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը;
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով։
Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով։






