Օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության՝ Առաջին անգամ՝ տուգանք, կրկնելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն։
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ նման խախտումների թիվը շարունակ աճել է․ 2024 թվականին պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 46 հազար նման դեպք, իսկ 2025 թվականին արդեն արձանագրվել է ավելի քան 31 հազար։
«Եթե նախկինում նման խախտման համար տուգանքն կազմել է 25 հազար դրամ, ապա այժմ այն դարձել է կրկնակի՝ 50 հազար դրամ։
Եթե այս իրավախախտումը կրկնվի մեկ տարվա ընթացքում, այն այլևս չի դիտվում որպես վարչական իրավախախտում․ «վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես քրեական պատասխանատվության միջոց՝ վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև մեկ ամիս ժամկետով ազատազրկում։
Միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող, մինչև դրա մարման կամ վերացման պահը։






