AM
23 Սեպտեմբեր 2025 - 08:50 AMT

ԱԺ–ում լսումներից առաջ «Պատիվ ունեմը» հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները շարունակում են հանդիպումները քաղաքական ուժերի և գործիչների հետ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։

Սեպտեմբերի 22–ին Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի և քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։