Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀԱԿ-ի հրապարակումներին, գրել է, որ անվերջ կարելի է նայել ՀԱԿ-ի հերթական «սրացումներին»՝ վարչապետի քաղաքական ապտակից հետո։
«Անվերջ կարելի է նայել հոսող ջրին, վառվող կրակին և ՀԱԿ-ի հերթական «սրացումներին»՝ վարչապետի քաղաքական ապտակից հետո»,- գրել է նա։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն», և, որ «Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»:






