AM
23 Սեպտեմբեր 2025 - 10:01 AMT

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեն նախագահ

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 11–ին՝ ընդամենը մի քանի ամսվա պաշտոնավարումից հետո։

Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։