Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզ՝ տեղում ծանոթանալու 2023 թվականին մեկնարկած վերանորոգման ընթացքին։
Նա քննադատել է աշխատանքների ձգձգումը հրապարակած տեսանյութում։
«Թե բա՝ մանկապարտեզներ ենք «վերանորոգում»…Նիկո՛լ ապի, Ձեզ համար նորմա՞լ է, որ մանկապարտեզը վերանորոգվում է 6 տարի։ Լավ կլինի ասեք՝ ամեն մանկապարտեզ 6 տարի վերանորոգելուց ո՞րքան գումար եք մսխում կամ «լափում»
Հ.Գ. Ի դեպ Աջափնյան վարչական շրջանում իրար կողք 3 մանկապարտեզ փակել և «անհույս» վերանորոգում են»,–գրել է նա։






