AM
23 Սեպտեմբեր 2025 - 12:31 AMT

Սարգսյանի գրասենյակ․ Հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել հետևյալ վերտառությամբ՝ «Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին»։

«Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին.

«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:

«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրել է ՀՀ–ին պատերազմում ներքաշելու մեջ։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր գրառման մեջ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»։ Նա նշել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։