ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, հայտարարել է, որ քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը կարող է սրել հոգեկան խնդիրները, հայտնում է News.am-ը։
«Կամ արաղն ա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի դինջանա»,– նշել է Միկոյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը Facebook–ում երկու գրառում է արել՝ ուղղված Հայաստանի նախկին երեք նախագահներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբության իր էջում մի շարք հրապարակումներ է արել, արձագանքելով նախկին նախագահների քննադատությանը, և կրկին բարձրացնելով բանավեճի թեման։ Փաշինյանը նախկին նախագահներին մեղադրել է ՀՀ–ին պատերազմում ներքաշելու մեջ։ Նա գրել է. «Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»։ Այնուհետև հավելել է, թե «բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ և ՌՍ»։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ի իր գրառման մեջ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»։ Նա նշել է, որ «Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն»։






