AM
23 Սեպտեմբեր 2025 - 14:45 AMT

«Պատիվ ունեմի» նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ։ Այդ մասին ասվում է ԱԺ պաշտոնական կայքում։

Քննարկման առարկա է լինելու խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։

Հիմնական զեկուցողը խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

Խմբակցությունը կոչ էր արել բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։