«Արթուն ենք» շարժումը հանրահավաք կանցկացնի ԱԺ–ում լսումների օրը։ Հանրահավաքը մեկնարկելու է սեպտեմբերի 26-ին 12:00-ից Բաղրամյան պողոտայում՝ օրենսդիրի մուտքի առջև, երբ Ազգային ժողովում անցկացվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Այդ մասին հայտարարել է «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնողներից Էդգար Ղազարյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Սա բացառիկ հնարավորություն է մեր բոլորի ջանքերը մեկտեղելու և համատեղ ուժերով, օրինական և սահմանադրական ճանապարհով թշնամու տիրապետությունից ազատվելու համար։
Հավաքն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից»,- նշված է հայտարարությունում։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ։ Այդ մասին ասվում է ԱԺ պաշտոնական կայքում։ Քննարկման առարկա է լինելու խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Խմբակցությունը կոչ էր արել բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ






