ՀՀ ՔԿ-ի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, Մարդու դեմ կատարվող հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի ղեկավարի սպանության դեպքի վայրում լրագրողներին ասել է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը տեղափոխվել է Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։
«Դիմակավորված անձն ինքնաձիգից կրակ է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և վերջինիս հետ գնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի, քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով առաջին երկուսը մահացել են»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Քննչական խմբի ներկայացուցիչ մեկ այլ ներկայացուցիչ, որը չէր ներկայացել, ասել է, որ այն բնակարանը, որի դիմաց տեղի է ունեցել սպանությունը, այս պահին չի բնակեցվում։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք այս պահին կա կասկածյալ, քննիչը պատասխանել է. «Այս պահին դեռ կասկածյալ չկա»։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, համաձայն որի՝ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում արձակվել են կրակոցներ։ Դեպքի հետևանքով մահացել են երկու քաղաքացի, ևս մեկ անձ վիրավորվել է։ Զոհերից մեկը եղել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, իսկ մյուսը՝ քրեական ոստիկանության ծառայող, որը տվյալ պահին չի եղել ծառայության մեջ։






