AM
25 Սեպտեմբեր 2025 - 06:18 AMT

Ոստիկանապետ․ Փարաքարի համայնքապետի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան

Փարաքարի համայնքապետ Վալոդյան Գրիգորյանի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան: Այդ մասին հայտարարել էՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը։

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց մասին չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ամեն ինչ արվում է ոստիկանության և գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,– նշել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Արամ Ղազարյանը նաև ընդգծել է, որ եթե պարզվի՝ գործի քննության գործընթացում ոստիկանության որևէ աշխատակից թերացել է, ապա կկայացվեն համապատասխան որոշումներ։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։