AM
25 Սեպտեմբեր 2025 - 06:20 AMT

Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենալու Գլոբալ ատոմային համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։

Մասնակիցների թվում են նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի ժամանակավոր նախագահ Մին Աուն Հլայնը և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը: