ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտգործնախարար և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։
Զրույցի ընթացքում կողմերը շեշտել են Հայաստանի և Լիբանանի միջև ձևավորված ավանդական բարեկամության հիման վրա երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանն ու Յուսեֆ Ռաջին նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասները՝ ընդգծելով դրանց հիմնարար սկզբունքները, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցությունների իրականացման միջոցով ստեղծվող նոր հնարավորությունները։
Ֆրանսիան միացել է մի շարք արևմտյան երկրներին՝ ճանաչելով Պաղեստինի պետությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ սա արվում է «հանուն խաղաղության»։Սեպտեմբերի սկզբին ՄԱԿ-ի 142 անդամ պետություններ ընդունել են Նյու Յորքի հռչակագիրը՝ բանաձև, որն աջակցում է երկպետական լուծման քայլերին և կոչ է անում ստեղծել առանց Համասի պաղեստինյան կառավարություն։
2024–ի հունիսի 21–ին ՀՀ–ն ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Պաղեստինը շնորհակալությամբ, Իսրայելը կոշտ քննադատությամբ է արձագանքել Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշմանը:






