Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Միրզոյանը բարձր գնահատական է տվել Ավստրիայի կողմից տարբեր ծրագրերին ցուցաբերվող աջակցությանը՝ առանձնացնելով մարդկանց միջև կապերի ամրապնդման և հայկական շուկայի միջազգային հասանելիության ընդլայնման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերների հաղթահարման համար նախատեսված համատեղ գործողությունների և համագործակցության հնարավորություններն ու գործիքակազմը։
Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին։






