AM
25 Սեպտեմբեր 2025 - 13:43 AMT

Հրդեհ է բռնկվել Բյուրեղավանի գործարաններից մեկում՝ այրվում են արկղեր և տարաներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։