AM
26 Սեպտեմբեր 2025 - 06:40 AMT

Միրզոյանը, Բայրամովը և Ռուբիոն կարճատև շփում են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև եռակողմ շփումներ են ունեցել: Այդ մասին հայտնել է ԱԳՆ–ն։

Նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավածությունն արդեն իսկ հաստատված խաղաղության և դրա հետագա ամրապնդման գործում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հյուրընկալել է 2025 թվականի Տրանսատլանտյան ընթրիքը՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի, Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: