AM
26 Սեպտեմբեր 2025 - 08:42 AMT

Աբրահամյան. Խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաղթականից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է` ուրացման, պարտվողականության, փախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան:

Նա նշել է նաև, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը չի ստացվելու։

«5 տարվա մեջ այսքան պարտություն` ռազմականից մինչև դիվանագիտական, իր տեսակի մեջ լրիվ եզակի երևույթ է, որը տրված է միայն փաշինյանական կաբինետին:

Իշխանության օրվա ագրեսիվ և կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիր է դրված առավելագույնս «սվաղել» իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու»:

ԱԺ նիստերի դահլիճում սեպտեմբերի 26–ին կայանալու է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարությաննախագծի քննարկումը։