Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Ակնալիճ հատվածում բախվել են «Մերսեդես» և «Գազել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «Գազելը» կողաշրջվել է: Այդ մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հստակեցնելով, որ վթարի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին ժամը 06:52-ին, հայտնում է Արմենպրեսը։
«10 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե»,- հայտնել են ոստիկանությունից:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ տեղեկացրել է, որ հոսպիտալացված 10 բուժառուներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության:
«Բուժառուները տեղափոխվել են մարզի բժշկական կենտրոն: Միջին ծանրության հիվանդներն այս պահին հետազոտություններ են անցնում, անհրաժեշտ բուժօգնություն ստանում: Ծանր դեպքեր, կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- մանրամասնել են նախարարությունից։






