AM
26 Սեպտեմբեր 2025 - 09:48 AMT

Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի և Մալթայի փոխվարչապետի հետ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և տուրիզմի նախարար Իեն Բորջի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։