ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք։Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա միանալու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներին։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ նախատեսվում է նաև Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,–գրել է նա։
Մոսկվայում Փաշինյանը մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովին և հանդիպում ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։






