Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում վարչապետի իմպիչմենտի թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի փրկության և անվտանգության ապահովման գործընթացներում իրատեսական, ոչ իրատեսական չի նայում՝ իր պարտքն է կատարում։
Նա հավելել է, որ «առանց փողոցային պայքարի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի կարող լինել, դա կարևոր բաղադրիչ է»։
«Մենք չենք նայում՝ կստացվի, թե չի ստացվի, նոր մեր պարտքը կատարենք, բոլորս 2021-ին խոստացել ենք հեռացնել Փաշինյանին, մենք մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա ընդգծել է, որ նրանք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին պրակտիկ իրագործելի ուղիներ որոնելու համար հարթակ են տրամադրել։
ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարությաննախագծի քննարկումը։






