Մասիսի քաղաքապետ ու իմպիչմենտի գործընթացում ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է նախ ընդդիմադիրներով միավորվել, նոր խոսել ՔՊ-ի մասին։
«Բոլոր ընդդիմադիր ուժերը, եթե ռեալ ընդդիմադիր են, պետք է միավորվեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործիքը կա։
«Եկեք, անենք, չենք անում ու կարծիքներ ենք հայտնում, ասում ենք՝ սա կստացվի, չի ստացվի, ՔՊ-ն կմիանա, չի միանա։ Դուք մի հատ ընդդիմադիրներով միավորվեք ու նոր խոսեք ՔՊ-ի մասին»,–ասել է նա։
Լրագրողի հարցին, թե ասում են այս պահի լուրջ չէ այս գործիքի կիրառումը, Համբարձումյանը պատասխանել է․ «Ի՞նչն է լուրջ, պարապ նստե՞լը, թե՞ մեկնաբանություն գրելը։ Քանի շատ ուշ չէ, միավորվեք հարգելի ընդդիմադիր ընկերներ»։
ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։






