AM
26 Սեպտեմբեր 2025 - 12:18 AMT

Միրզոյանն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այդ պայմաններում կարևորելով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթ ծրագրերի ընդգծումը։

Կողմերն իրենց գոհունակությունն են արտահայտել Հայաստան-ԵՄ գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, որը ընդգրկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը նաև քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցերը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման գործում։