ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ավելի անլուրջ պրոցես, քան իմպիչմենտը չկա»։
«Ավելի անլուրջ պրոցես քան Սերժի իմպիչմենտը՝ չկա, իսկական քաղաղական մեյմունարիում։ Այլ հարց է, թե ինչ վատություն է արել Մասիսի համայնքապետը Սերժին, որ որոշեց այս աստիճան փչացնել։
Յուրայիններին փչացնելու հարցում Սերժը անմրցելի է, Վանեցյանին փչացրեց, հերթը՝ Մասիսի համայնքապետինն է»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
ԱԺ նիստերի դահլիճում ընթանում է «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը։
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել առնվազն 36 պատգամավոր։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 ձայն, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 28 ձայն, ընդհանուր առմամբ՝34 ձայն։ Որպեսզի նախագիծն ընդունվի, 54 պատգամավոր պետք է կողմ քվեարկի, այսինքն՝ առնվազն 20 իշխանական պատգամավոր պետք է միանա ընդդիմության նախաձեռնությանը:






