ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի իրավունքի (հավաստագրի) համար հավակնող անձանց քննությունների և հավաստագրման գործընթացի ժամանակացույցը։
Համաձայն հրապարակված տվյալների՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 14-ին և 16-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքում (ք. Երևան, Կառավարական տուն N 2)։
«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,- նշվում է հաղորդագրությունում։






