Հակակոռուպցիոն դատարանը վարույթում ընդունել է հերթական հայցը՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայց է ներկայացրել դատարանին՝ պարտավորեցնելու Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանին հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել գույքի և միջոցների համախումբ, որոնք, ըստ դատախազության, չունեն օրինական ծագման հիմնավորում։
Գործով պահանջվում է պետության սեփականություն ճանաչել ու բռնագանձել՝
13 միավոր անշարժ գույք,
5 տրանսպորտային միջոց,
1 մասնակցություն իրավաբանական անձում,
ինչպես նաև 216 միլիոն դրամի չափով գումար, որը չի ապացուցվում օրինական եկամուտներով, համարվում է ապօրինի ծագման, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել՝ ուստի ենթակա է բռնագանձման։






