44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններ սանձազերծեց Թուրքիայի աջակցությամբ և լայնածավալ ագրեսիա սկսեց շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։
Երկու կողմը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը տվել է 3830 զոհ։
Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որով Ադրբեջանին անցան Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:
44-օրյա պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը նոր հարձակում գործեց ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ տարածքն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
5 տարի անց էլ հայկական կողմը դեռ գերիներ ունի Բաքվի բանտերում, որոնց 2023–ին միացան նաև Արցախի հայաթափման արդյունքում գերեվարված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։






